Ֆեռալի ամրոց
Տեսակ | հուշարձան և դղյակ |
---|---|
Վարչական միավոր | Սանտա Էլենա[1][2] |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Կառուցված | 12-րդ դար |
Շինանյութ | կրաքար և ավազ |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Ֆեռալի ամրոց (իսպ.՝ Castillo del Ferral), գտնվում է Իսպանիայի Խաեն պրովինցիայի Սանտա Ելենա գավառի Սիեռա Մորենա բնակավայրի Լա Լոսա նավահանգստի մոտ՝ Անդալուզիա տարածաշրջանի և Լա Մանշի միջև։ Նրա անվան ծագումնաբանությունը տարբեր արաբական քրոնիկներում Հիսն ել Իքաբ է։ 1949 թվականի ապրիլի 22-ի հրամանով Ֆեռալի ամրոցը ստացավ հատուկ պահպանվող հուշարձանի կարգավիճակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնիսկ հին ժամանակներում շատ էին խառնում Ֆեռալի ամրոցն ու Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոցը[3] իրար հետ, սակայն խոսվում է երկու տարբեր ամրոցների մասին[4]։ Այս խառնաշփոթը կարող է պայմանավորված լինել Թուլուզի ջրային հովտում տեղի ունեցած ճակատամարտի հանգամանքով։ Ֆեռալ ամրոցը պաշտպանող ալմոադեցիները լքեցին ամրոցը քրիստոնյաների առաջխաղացման ժամանակ։ Առաջին հիշատակությունը ամրոցի վերաբերյալ թվագրվում է 1169 թվականով, երբ Կալատրավա Միաբանությունը (իսպ.՝ Orden de Calatrava) գրավում է ամրոցը[5], սակայն մուսուլմանները հետ են վերադարձնում այն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի արևմտյան և հարավարևմտյան հատվածում դեռ պահպանվել են պատերի և աշտարակների մնացորդներ։ Կենտրոնական հիմքը պատրաստված է եղել կրաքարից և ավազից, իսկ լայնությունը 1.65 մ է։ Երևում են նաև պահեստների հետքերը։ Որոշ հեղինակներ թվագրում են ամրոցի ամենահին հատվածը ալմոադների տիրապետության ժամանակին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ Ambrosio Huici Miranda: Las grandes batallas de la reconquista, Tetuán, 1956, pag. 278-289
- ↑ Jimena Jurado, en 1652, o Antonio Ponz, en 1791
- ↑ Cazabán, Alfredo: El reino de Jaén y San Fernando, Jaén, 1893, pag. 23
- ↑ Juan Eslava Galán: Los castillos de Jaén, Ediciones Osuna, Granada, 1999, ISBN 84-89717-41-9, pag. 96